Եմենում հրմշտոցների հետևանքով մոտ 80 մարդ է մահացել․ կան տասնյակ տուժածներ
Առնվազն 78 մարդ զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են Եմենի Սանայում չորեքշաբթի ուշ երեկոյան օգնություն տրամադրելու միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով հուսիթների պաշտոնական ներկայացուցչին։
Տասնյակ տուժածներ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Նրանցից առնվազն 13-ը լուրջ վնասվածքներ են ստացել, ասել է առողջապահության բարձրաստիճան պաշտոնյա Մոթահեր ալ-Մարունին։
Հուսիթների կողմից ղեկավարվող ՆԳՆ տվյալներով՝ հրմշտոցը սկսվել է հին Սանայ քաղաքում, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին ձեռնարկատերերի կողմից կազմակերպված միջոցառմանը:
ՆԳՆ-ից հայտնել են, որ բերման են ենթարկել երկու կազմակերպիչների։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խ...
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջան...
Հայտնաբերվել է տղամարդու դի․ ԶԼՄ
Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Դանակահարություն` Ամերիկյան համալսարանի բակում. կան տուժածներ
Այսօր՝ ապրիլի 18-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կեն...