ՏԵՍԱՆՅՈՒԹ. SpaceX-ը երկար ամիսներ սպասելուց հետո տիեզերք է արձակել ամենահզոր հրթիռը
SpaceX-ն այսօր, երկար ամիսներ սպասելուց հետո, վերջապես իրականացրեց իր հսկա Starship հրթիռային համակարգի տիեզերական առաջին արձակումը: Մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենահզոր հրթիռի արձակումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 17:33-ին Տեխասի Բոկա Չիկա քաղաքի SpaceX Starbase-ից։
Սակայն հաղորդվում է, որ 38 կմ բարձրության հասնելուց հետո սարքը մտել է անվերահսկելի պտույտի մեջ և պայթել հրթիռի առաջին փուլի անջատման պահին։ SpaceX-ը հայտարարել է, որ կվերանայի տվյալները և կշարունակի աշխատել նախագծի վրա: