ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիմա տեսնենք՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ա անելու». Ֆիրդուսի բնակիչները բողոքի ցույց են անում
Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։ Դեռ 2015 թվականին կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։
Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
Թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականին։
Ֆիրդուսի բնակիչներից մեկը նշում է.
«Կարեն Կարապետյանը մեզ կրակը գցեց, հիմա տեսնենք՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ա անելու». Ֆիրդուսի բնակիչ
Մանրամասները` տեսանյութում:






























