ԱՄՆ-ում տրանսգենդերներին արգելել են մասնակցել կանանց դպրոցական մրցումներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդդիմադիր հանրապետականների ուժերով ընդունել է օրինագիծ, որն արգելում է դպրոցներում կենսաբանորեն արական սեռ ունեցող տրանսգենդերներին մասնակցել կանանց կամ աղջիկների մրցումներին։

 

Նախաձեռնությունը, որի վրա նախագահ Ջո Բայդենն արդեն խոստացել է վետո դնել, հավանության է արժանացել 219 կոնգրեսականների ձայներով, դեմ են եղել 203-ը։

 

«Օրինագիծն այն անհատներին, որոնց կենսաբանական սեռը արական է եղել, արգելում է մասնակցել կանանց կամ աղջիկների համար նախատեսված դպրոցական մարզական ծրագրերին»,- նշվում է փաստաթղթի բացատրական գրառման մեջ։

 

Օրինագիծը կոչված է պաշտպանելու սպորտով զբաղվող աղջիկներին սեռը փոխած տղամարդկանց մրցակցությունից: Ընդ որում, օրինագիծը քիչ շանսեր ունի մտնելու Սենատ, որը գտնվում է դեմոկրատների վերահսկողության տակ։

Քաղաքականություն