Պուտինն ու Թրամփը զրուցել են. Իրանի գործարքից մինչև ուղերձ Զելենսկուն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի ծննդյան օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Գրեթե մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Իրանի շուրջ իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին և խոստացել է «ազդել Կիևի և եվրոպացի գործընկերների վրա»։ Ուշակովի խոսքով՝ Պուտինը բարձր է գնահատել Թրամփի «մարտական հատկանիշները, հարվածներ ընդունելու և դժվարությունները հաղթահարելու կարողությունը»։ Ռուսական կողմը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին։
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ նշելով, որ նա առաջին արտասահմանյան առաջնորդն էր, ով շնորհավորել է իրեն ծննդյան օրվա կապակցությամբ։ Ուշակովի փոխանցմամբ՝ զրույցն անցել է ոչ պաշտոնական մթնոլորտում և նույնիսկ հումորի տարրեր է ունեցել։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները պայմանավորվել են, որ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները մոտ ժամանակում կրկին կայցելեն Ռուսաստան։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև պատրաստվող փոխըմբռնման հուշագիրը։ Ըստ Ուշակովի՝ Թրամփը հայտնել է, որ համաձայնությունը մոտ է ավարտին և կարող է հրապարակվել արդեն այսօր։ Նա նշել է, որ բանակցությունները բարդ են եղել, սակայն ամերիկացի բանակցողների, ինչպես նաև Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հասնել ընդունելի արդյունքի։
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Պուտինին՝ Իրանի հարցում ներկայացված առաջարկների համար։ Իր հերթին Պուտինը նշել է, որ գոհ է տարածաշրջանային լայնածավալ հակամարտության վտանգի նվազեցումից և պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել կայունացման գործընթացին։
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները չեն փոխի իրավիճակը ռազմաճակատում։ Նա նաև կրկնել է իր նախկին դիրքորոշումը՝ նշելով, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպում, ապա «կարող է գալ Մոսկվա»։
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...