Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահները տարբեր հնարավորություններ ունեն. Վրթանեսյան
Տեղի հատվածում սահմանապահների միջոցով սահմանազատում է իրականացվում։ Վաղը, եթե սահմանազատման հետ կապված խնդիր լինի, Փաշինյանն առաջինը իրենց է դատելու, կասի՝ ես ի՞նչ անեմ, իրենք էին պայմանավորվում, մեղքը գցելու է նրանց գրպանը ու դատելու է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, որ Տեղի սահմանի երկու կողմում պետք է սահմանապահներ կանգնեն, Վրթանեսյանը նկատեց, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահները տարբեր հնարավորություններ ունեն. «Ադրբեջանի սահմանապահ զորքն առանձին բանակ է, Ադրբեջանի երկրորդ բանակն է, նրանք թվով մեծ են, ունեն ծանր տեխնիկա, հրետանի, սեփական ավիացիա, մինի բանակ է:
Ալիևը առանձին բանակ է ստեղծում, որ մի տեղ ուժը չմիավորվի, որպեսզի իր իշխանության համար սպառնալի ուժ չկուտակվի, իսկ մեր սահմանապահները նման հմտություններ ու քանակ չունեն: ՀՀ սահմանապահները նախկինում պահում էին խաղաղ սահմաններ, բայց հիմա առաջնագիծ է ձևավորվել, և այնտեղ տանելու են կանգնեցնեն սահմանապահների՝ առանց համապատաախան միջոցների, ուսումնական վարժանքի անվան տակ հավաքած անպատրաստ մարդկանց»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զեն...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...