Ավտովթար` Կոտայքի մարզում. հղի կինը հոսպիտալացվել է
Ժամը 00․10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջ Մոլ տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սևան ընթանալիս իր վարած Mercedes-ով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սիրարփի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորին, որը հղի է, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը շահագործվում է Yandex ծառայության կողմից որպես տաքսի․ այն վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes -ի վարորդի համար, վերջինս էլ, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կայանված Toyota Fortuner-ին։
Աղբյուրը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, իսկ դրա վարորդ Ն․Հովսեփյանը աշխատում է ՊԾ Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում որպես պարեկ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։
Ըստ աղբյուրի՝ Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզել են վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի մակնիշը և ում անունով է այն հաշվառված, ում հայտնաբերելու համար նրանք համագործակցում են դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի նախկին ձեռնոցների գործարանի տարածքում կուտակած իզոգամ է այրվում
Ապրիլի 6-ին, ժամը 11։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննես Հովհաննիսյան փո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական վթար է եղել. 1 զոհ, 1 վիրավոր. Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու բեռնատարը
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ապա...
Ողբերգական ավտովթար Չայնիի ոլորաններում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Caye...
Ծծմբաթթու տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից. ԱՄՆ
ԱՄՆ Իլինոյս նահանգում ծծմբաթթու տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին գրում են լրատվամիջոցները` հղում անելով...