ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաչատրյանը բացառել է ադրբեջանցի կալանավորված զինծառայողների փոխանակումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացառել է այս փուլում հանրապետության սահմանը հատած ադրբեջանցիների փոխանակումը։
«Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական գործընթացներ գնան: Պետք է հիշել՝ մենք էլ Ադրբեջանում գերիներ ունենք. ինչ պրոցեսներ կընթանան, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է` քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, հանցագործը դատվելու է», - ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Խաչատրյանը նաև հավելել է, որ սահմանը հատած ադրբեջանցիների արարքը որակվելու է, նրանք դատվելու են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։Ինչպես հաղորդում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...