Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը հանդիպել են
Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ: Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղ...
ՀՀ ՊՆ–ն` Տեղ գյուղի մոտ առկա վիճակի մասին. ԶԼՄ
Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխ...