ՀՀ ՊՆ–ն` Տեղ գյուղի մոտ առկա վիճակի մասին. ԶԼՄ
Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ–ից։
«Տվյալ տարածքում դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները ներկայում շարունակվում են»:
Լրատվամիջոցի հարցին, թե քանի քառակուսի կիլոմետր տարածք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցել Տեղ գյուղի մոտակայքում, գերատեսչությունը չի պատասխանել։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացման մասին։ Այդ ժամանակ ԱԱԾ-ն հայտնել էր ադրբեջանական կողմից պայմանավորվածությունների խախտման մասին՝ նշելով, որ Բաքուն, չսպասելով ճշգրտումներին, ինժեներական աշխատանքներ է սկսել։ Այնուհետև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է կարգավորեն երկու երկրների քարտեզագրողները:
Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմից 4 հոգի զոհվել էր, 6-ը` վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...
Իրանական ուժերը ամերիկյան ատոմային սուզանավին ստիպել են ջրի երես դուրս գալ
Իրանի ռազմածովային ուժերը հարկադրել են ջրի երես դուրս գալ ԱՄՆ-ի «Ֆլորիդա» Օհայո դասի ատոմային սուզանավին, որը փորձել է հ...
Եգիպտոսը հրաժարվել է ՌԴ-ի համար հրթիռներ մատակարարելու ծրագրերից
«The Washington Post»-ը գրում է՝ Եգիպտոսը, Միացյալ Նահանգների դիվանագիտական ճնշման ներքո, հրաժարվել է տարուց ավելի Ուկ...