Մահացել է մինի կիսաշրջազգեստներ ստեղծող Մերի Քվանտը
93 տարեկանում մահացել է բրիտանացի դիզայներ, հագուստի մոդելավորող Մերի Քվանտը։ Այս մասին BBC-ին հայտնել է նրա ընտանիքը։ «Մերի Քվանտը խաղաղությամբ մահացել է այսօր առավոտյան՝ Սուրեյում (Անգլիա) իր տանը», - լրագրողներին ասել են հարազատները:
Քվանտին է վերագրվում մինի կիսաշրջազգեստների հանրահռչակումը: Նա կարճացրել է կիսաշրջազգեստը և1962 թվականին ստեղծել կարճ կիսաշրջազգեստներով հավաքածուն:
[4f1569580f4679eccae69614cb86c2b5.jpg]
Նրա ընտանիքը նշել է, որ նա «20-րդ դարի միջազգայնորեն ճանաչված մոդելավորողներից մեկն է և ականավոր նորարար»:
Մերի Քվանտի շնորհիվ նորաձևության մեջ մտնում են մարմինը պիրկ գրկող բազմագույն տաբատները, զամշե հագուստը, բարձր պլատֆորմով կոշիկները, հասարակ կարճ սանրվածքները և վառ դիմահարդարումը:
Նմանատիպ հոդվածներ
Սպասք լվացող չինուհին Bentley-ով է տուն գնում
Չինաստանում սպասք լվացող կինն ամեն օր աշխատանքից հետո Բենթլիով տուն է գնում: Նա աշխատում է Սիչուան նահանգի ռեստորաններից...
Ջահ Խալիբի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Ուկրաինայի աջակցության պատճառով
Ապրիլի 25-ին Սանկտ Պետերբուրգում M-1 Arena-ի տարածքում ադրբեջանական ծագմամբ ղազախստանցի ռուսալեզու ռեփեր Ջահ Խալիբի ելու...
Բրյունետը դարձել է «Եվրատեսիլ-2023»-ի ամենասիրված արտիստը
«Եվրատեսիլ-2023»–ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (Էլեն Երեմյան) դարձել է մրցույթի ամենասիրված արտիստը։ Տեղեկությու...
Մելաձեն ֆինանսավորվու՞մ է Ուկրաինայի ԶՈՒ կողմից․ աուդիտ կանցկացվի
Մոսկվայի դատախազությունը կստուգի հայտնի երգիչ Վալերի Մելաձեի` Ուկրաինայի զինված ուժերի կողմից հնարավոր ֆինանսավորումը։ Ի...