Իրանը հակասուզանավային ԱԹՍ է մշակել
Իրանի ռազմածովային ուժերը մշակել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը կարող է հայտնաբերել և ոչնչացնել թշնամու սուզանավերն ու նավերը, երեքշաբթի Tasnim-ին ասել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին։
«Մենք օգտագործում ենք սոնարներ և այլ սարքավորումներ անօդաչու սարքերի վրա՝ սուզանավերը հայտնաբերելու համար»,- ասել է նա։
Նա հավելել է, որ այդ անօդաչու թռչող սարքերն արդեն շահագործվում են, միևնույն ժամանակ նա այդ զինատեսակների տեխնիկական մանրամասները չի հայտնել։
Tasnim-ը հիշեցնում է, որ 2022 թվականի նոյեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ռազմածովային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ նրանց հայտնել է միջազգային ջրերում իրանական նավերի ներկայությունը պահպանելու անհրաժեշտության, իրենց մարտական հնարավորությունները զարգացնելու, ինչպես նաև հեռավոր շրջաններում գործունեությունը շարունակելու մասին:
Երեքշաբթի Իրանում բանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ, մասնավորապես, ցուցադրել են երկրում մշակված բազմաթիվ անօդաչու սարքեր։ Դրանցից նրանք ցուցադրել են Mohajer-6 անօդաչու թռչող սարքը, որն ունակ է կրել կառավարվող ավիառումբեր և ժամանակակից հետախուզական սարքավորումներ։ Նաև ցուցադրվել է իրանական առաջին լայն թափով մարտական անօդաչու թռչող սարքը՝ Kaman-22-ը, որի թռիչքի հեռահարությունը կազմում է մոտ 3000 կմ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զեն...
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...