Գաղտնի փաստաթղթերի անվտանգության նորմերը վերանայվում են․ ԱՄՆ ՌՕ ուժերի ղեկավար
ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը հայտարարել է իր գործակալության անվտանգության արձանագրությունների վերանայման մասին՝ զինծառայող Ջեք Դուգլաս Թեյշեյրայի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո: Այս մասին նա հայտարարել է Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք մի շարք բաներ ենք ձեռնարկել այս ուղղությամբ: Հետաքննում ենք, թե ինչ սխալներ կամ խախտումներ են եղել․․․։ Մենք վերանայում ենք մեր անվտանգության քաղաքականությունը», - ասել է նա:
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է 45 օրվա ընթացքում վերանայել գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու ընթացակարգը։
Ապրիլի 18-ին հայտնի դարձավ, որ քննիչները ստուգում են ԱՄՆ Ազգային գվարդիայի աշխատակից Ջեք Դուգլաս Թեյշեյրայի կապերը, ով հանրահնացրել էր Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը։
Մինչ այս հաղորդվում էր, որ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու կասկածանքով կալանավորված զինծառայող Թեյշեյրան մեղադրվում է գաղտնի տեղեկությունների առգրավման, պահպանման և փոխանցման մեջ։ NBC-ի փոխանցմամբ՝ այս հոդվածով մեղադրյալին սպառնում է 10 տարվա ազատազրկում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զեն...
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...