Հասարակություն
Երևանում հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող 72-ամյա տղամարդը
Հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 72-ամյա տղամարդը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 17-ին Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել Ստեփան Թ.-ն: Ապրիլի 12-ից Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 72-ամյա տղամարդը մեղադրվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ, նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շիկահողի արգելոցն այլևս գոյություն չունի․ Ահազանգ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0