Պուտինին դիմած և սպառնալիքներ հնչեցրած զինվորը ձերբակալվել է. մանրամասներ
Ռուս զինվոր Ալեքսանդր Լունինի (Պուստովալով) տանը խուզարկություն է իրականացվել։ Այդ մասին հայտնել է նրա կինը, որը նախկինում հրապարակել էր Վլադիմիր Պուտինին ուղղված տեսաուղերձ, որտեղ բողոքում էր ռուսական բանակում կտտանքների և շորթման դեպքերից։
Նրա խոսքով՝ գիշերը ոստիկանությունը այցելել է իրենց բնակարան և առգրավել` ֆլեշ կրիչներ, համակարգիչներ, նոութբուքեր, կոշտ սկավառակ, նունչակներ։
Կինը TikTok-ում հրապարակել էր կատարվածի մասին տեսանյութ, սակայն ավելի ուշ այն ջնջել է։ Հետագայում նա սոցիալական ցանցերում գրել է, որ Ալեքսանդրը խնդրել է իրեն «առայժմ որևէ տեղեկատվություն չհրապարակել, հարցազրույցներ չտալ և մեկնաբանություններին չպատասխանել»։
Լունինի հրապարակած տեսանյութը 24 ժամից էլ պակաս ժամանակում դիտել է 11 միլիոն մարդ, որոնցից շատերը հայտնել են իրենց աջակցությունը զինվորին։
Ավելի ուշ Ալեքսանդրը հայտարարել է, որ իրեն հրավիրել են Մոսկվա՝ «իր մտահոգությունները բարձրաձայնելու համար»։ Սակայն նրան հրավիրել է ոչ թե Վլադիմիր Պուտինը կամ նրա ներկայացուցիչները, այլ կրեմլամետ ակտիվիստ Վիտալի Բորոդինը, որը հայտնի է հասարակական և մշակութային գործիչների մասին տեղեկություններ տրամադրելով։ Լունինը համաձայնել է առաջարկին և մեկնել Մոսկվա։ Այդ պահից հետո նա սոցիալական ցանցերում այլևս որևէ հրապարակում չի կատարել։
Լունինը ձերբակալված է արդեն 11 օր։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել նրա Telegram ալիքում։ Լրատվամիջոցները նաև հրապարակել են Լունինի կնոջ անձնական նամակագրությունը, որտեղ նա հաստատում է ձերբակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...