Լեհաստանը Թուրքիայից ստացել է հարվածային ԱԹՍ-ների երկրորդ խմբաքանակը
Լեհաստանը Թուրքիայից ստացել է Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի երկրորդ խմբաքանակը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հերթական Bayraktar-ը ներառվեց լեհական բանակում։ Քիչ առաջ հաջողությամբ ավարտվեցին ԱԹՍ-ների փորձարկումները, որոնք անցկացվել են Միրոսլավեցի անօդաչու թռչող սարքերի 12-րդ կայանում»,-գրել է Բլաշչակը։
Նա հիշեցրել է, որ վեց մեքենաներից բաղկացած Bayraktar ԱԹՍ-ների առաջին հավաքածուն Լեհաստան է բերվել 2022 թվականի հոկտեմբերին։
Անցյալ տարվա գարնանը Լեհաստանը համաձայնագիր էր կնքել Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի չորս համալիր գնելու մասին: Դրանք զինված են հակատանկային հրթիռներով։ ԱԹՍ-ների հետ միասին Լեհաստանը գնում է լոգիստիկ և ուսումնական փաթեթները, ինչպես նաև սպասարկման օֆսեթը։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 270 միլիոն դոլար:
Bayraktar-ը հարվածային օպերատիվ-մարտավարական միջին բարձրության անօդաչու թռչող սարք է` կախովի հրթիռներով: Այն արտադրում է թուրքական մասնավոր «Baykar Makina» ընկերությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին
Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղ...
Խնդրում ենք բացառել մարդկանց շարժը․ Մեղրիի համայնքապետարանը մարտական հրաձգության մասին
Ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից 16:00-ն, «Քարհանք» շրջանից Արծվաքարի ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգություն: ...
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կր...
Զինծառայող է զոհվել
Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատ...