Տեղ գյուղում ինժեներական աշխատանքները վերսկսվել են. ԶԼՄ
Սյունքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին չորս զինվորականի կյանք խլած ադրբեջանական սադրանքից հետո ինժեներական աշխատանքները վերսկսվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը:
«Մենք մեր կողմից ենք աշխատում, իրենք՝ իրենց, ինչպես դեպքից առաջ էր: Ամրաշինական աշխատանքներն իրականացվում են հենց այնտեղ, որտեղ փոխհրաձգությունն է տեղի ունեցել: Պաշտպանության նախարարությունը ճիշտ է՝ սադրանքի հետեւանքով դիրքային կորուստ չունենք, բայց այն տարածքը, որտեղ մի քանի շաբաթ է՝ հաստատվել են ադրբեջանցիները, իհարկե, մեր հողն է»,- ասաց Հովսեփյանը:
Հովսեփյանը նշել է, որ գյուղում բնականոն կյանքը շարունակվում է: Որեւէ ընտանիք գյուղը չի լքել եւ չի էլ պատրաստվում:
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Պաշտպանության հաղորդագրության հետեանքով՝ հայկական կողը դիրքային կորուստներ չունի:
Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղ...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջ...