Դանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն ուրբաթ կանչել է Անկարայում Դանիայի դեսպանին՝ կապված այդ սկանդինավյան երկրում Ղուրանի ու Թուրքիայի դրոշի վրա «հարձակման» հետ, գրում է ТАСС-ը։
«Մենք դատապարտում ենք Դանիայում այսօր (ապրիլի 14-ին) Սուրբ Ղուրանի և մեր փառահեղ դրոշի վրա նողկալի հարձակումը: Անընդունելի է, որ այս նողկալի հարձակումները թույլ են տալիս խոսքի ազատության քողի տակ: Այս հարցում մեր դիրքորոշումը փոխանցվել է Անկարայում Դանիայի դեսպանին, ով կանչվել է նախարարություն»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հունվարի 21-ին աջ ծայրահեղական «Դժվար կուրս» կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը նույնպես Ղուրանի հրապարակային այրում է անցկացրել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Նա իր ելույթում քննադատել է ՆԱՏՕ-ին, Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ցուցադրել է նաև Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...