Թաթարսկու սպանության հանցակիցը Թուրքիա է գնացել Հայաստանով
Սանկտ Պետերբուրգում իրականացված ահաբեկչության և Վլադլեն Թաթարսկու (անձնագրով՝ Մաքսիմ Ֆոմին) սպանության կազմակերպիչները եղել ենուկրաինական հատուկ ծառայությունները և նրանց գործակալները, այդ թվում՝ արտերկրում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիրները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:
«Պարզվել է, որ Մաքսիմ Ֆոմինի սպանությունը Դարյա Տրեպովայի հետ նախապատրաստել է ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամ, Ուկրաինայի քաղաքացի, 1987թ.-ին ծնված Յուրի Դենիսովը, որը արագ առաքման ծառայության միջոցով Մոսկվայում նրան է փոխանցել ռազմական թղթակցի գիպսե կիսանդրու տակ քողարկված պայթուցիկ սարքը», -ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ Դենիսովն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ 2023 թվականի փետրվարին Կիևից Լատվիայի տարածքով հասել է Մոսկվայի շրջան, որտեղ տեղեկություններ է հավաքել ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու կենսակերպի և այցելության վայրերի մասին։
«Այդ նպատակով նա ավտոմեքենա է ձեռք բերել և բնակարան վարձել նրա բնակության վայրի մոտ։ Ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Դենիսովը Ռուսաստանից Հայաստանի տարածքով Թուրքիա է մեկնել»,-նշել են ԱԴԾ-ում։
Հիշեցնենք` ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մահացել էր ռուսաստանցի ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին։ Ահաբեկչության կատարման մեջ կասկածում են ռուսաստանցի Դարյա Տրեպովային, որը Թաթարսկուն արձանիկ էր նվիրել (արձանիկ մեջ ռումբ էր եղել)։ Տրեպովան ձերբակալվել էր Սանկտ Պետերբուրգում իր վարձակալած բնակարանում՝ պայթյունից գրեթե մեկ օր անց։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԴԾ-ն, Դարյա Տրեպովան Պետերբուրգում ահաբեկչություն է իրականացրել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (կազմակերպությունը ճանաչվել է օտարերկրյա գործակալ և արգելված է Ռուսաստանում) ղեկավարության՝ քայքայիչ աշխատանքի կոչերից հետո: Մասնավորապես շրջանառվում են հիմնադրամի ղեկավարներ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի անունները։ Ահաբեկչության և ծայրահեղականության հրապարակային կոչերի համար Ռուսաստանում քրեական գործեր են հարուցվել, որոնց շրջանակում նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...