Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24 լրատվականը։
Նամակում նա մտահոգություն է հայտնել Բերձորի (Լաչին) միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ։
«Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն շարունակում է մոբիլիզացնել դիվանագիտական ջանքերը՝ իրավիճակը կարգավորելու համար և բազմիցս կոչ է արել Ադրբեջանին և բոլոր ներգրավված կողմերին միջոցներ ձեռնարկել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը ապահովելու համար»,- գրել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արցախցի կանայք բաց նամակով դիմել էին Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ արցախահայության ցեղասպանությունը կանխելու կոչով։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
47-ամյա կինը անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ ՔԿ-ն դեպքի մասին
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայ...