Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը:
«Առաջինը հայկական անցակետն էր, որտեղից մեզ թույլ չտվեցին անցնել, մենք կարողացանք ճեղքել: Դրանից հետո ադրբեջանական նոր պոստ է դրվել բլուրի վրա, որը հսկում է մեր ճանապարհը»,- ասել է զոհվածի մայրը:
Մելիքյանը նշել է, որ իրենք այժմ վերադարձել են Տեղ գյուղ. «Թույլ չտվեցին, որ մենք գնանք Լիսագոր»:
Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին զոհվածների ծնողները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ մտադիր էին այնտեղից երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել էին, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ:
Նմանատիպ հոդվածներ
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...