ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող էր կազմակերպել ռազմաբազայի աշխատակից․ WP
Համացանցում ԱՄՆ վարչակազմի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող էր կազմակերպել մի երիտասարդ, ով, հնարավոր է, աշխատելիս է եղել ամերիկյան ռազմաբազայում։ Այս տարբերակը շարադրված է չորեքշաբթի The Washington Post-ում հրապարակված հոդվածում:
Հրատարակությունը պնդում է, որ այդ նյութերը մինչև 2023 թվականի մարտը մի քանի ամիս շարունակ տարածվել են Discord-ի փակ խմբում։ Խմբի անդամներից մեկը թերթի լրագրողներին ասել է, որ գաղտնի փաստաթղթերը տեղադրել է Օ.Գ. անունով օգտատերը։ Նա հայտարարել է, որ աշխատում է «ռազմական բազայում», որը չի նշվում։ Նշվում է նաև, որ վերջինս 20 տարեկանից մի փոքր է ավել։
«Նա, անշուշտ, գիտեր, թե ինչ է անում, երբ հրապարակեց այս փաստաթղթերը: Սա պատահական արտահոսք չէ», - հրապարակմանը ասել է Discord հարթակի անդամներից մեկը: Ըստ թերթի՝ հրապարակված փաստաթղթերի թվում կան նյութեր, որոնց հասանելի են եղել միայն մանրակրկիտ ստուգումներ անցած անձինք։
The Washington Post-ի լրագրողները նշել են, որ խմբի որոշ անդամներ, իբր, գիտեն Օ.Գ.-ի իրական անունը, սակայն չեն բացահայտում այն։ ԱՄՆ իշխանություններն արդեն կապ են հաստատել առնվազն մեկ մասնակցի հետ։ Հրատարակությունը պնդում է, որ Discord խմբում ընդգրկված են եղել նաև օգտատերեր Ռուսաստանից և Ուկրաինայից։ Հրապարակումը նշված վարկածի ոչ մի հաստատում չի տալիս։
Discord-ի ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին, որ համագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ հետաքննելու Պենտագոնի և ԱՄՆ հետախուզության գաղտնի փաստաթղթերի արտահոսքը:
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ...
ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքն...