ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախմանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երեկ Տեղ գյուղի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած ռազմական բախմանը։
Նրա խոսքով՝ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև. «Քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային, ՀՀ զինված ուժերն, իրենց պարտականությունները կատարելու նպատակով, ժամակավորապես տեղակայվել են այս տեղամասում՝ մինչև խնդրի վերջնական ճշտումը։ Այդ ճշգրտումների ընթացքում վերջին 7-10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ, ինժեներական աշխատանքների բերումով, թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը իրար հետ բանակցել են, ճշտել, և սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, թե սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են, խնդիրներ չկան։ Նման մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որ բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների»։
Պապիկյանը նշեց, որ հիմնականում սահմանի այդ հատվածն է խնդրահարույց, և հիմա շարունակվում են ճշգրտման աշխատանքները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին
Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վագներ»-ը Զատկի տոնի առթիվ ռազմագերիների է վերադարձրել Ուկրաինա
Կիևը հայտարարել է Զատկի տոնի առթիվ ռազմագերիների փոխանակման մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական բանակը Զատկի գիշերը հրետակոծել է Դոնեցկը․ կա զոհ և տուժածներ
Ուկրաինական բանակը Զատկի գիշերը հրետակոծել է Դոնեցկը, մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է ԴԺՀ ղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էկոակտիվիստները» գնացին, նրանց փոխարեն հատուկ ջոկատայինները եկան
Ադրբեջանական «էկոակտիվիստները» գնացին, նրանց փոխարեն եկան ոստիակնեն ու հատուկ ջոկատայինները և հաստատվել են Ստեփանա...