Գիտակից են և կոնտակտի մեջ են մտնում. մանրամասներ վիրավոր զինծառայողներից
Ապրիլի 11-ին վիրավորում ստացած 6 զինծառայողներից 3-ի վիճակը գնահատվում է բավարար, մեկինը միջին ծանրության, մեկինը՝ ծայրահեղ ծանր և մեկինը՝ ծանր: Բոլոր զինծառայողներն այս պահի դրությամբ արդեն իսկ տեղափոխվել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիճակները կայուն են, բժիշկների հսկողության տակ են, այս պահին որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորում ստացած զինծառայողները ժամանակին տարհանվել են, նրանցից երկուսը մինչև կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվելը, վիրահատվել են Գորիսի բժշկական կենտրոնում, տեղափոխվելուց հետո ևս մեկ զինծառայող վիրահատվել է կենտրոնական զինվորական հոսպիտալում: Այս պահին բոլորը գիտակից են, կոնտակտի մեջ են մտնում, կայուն վիճակում են գտնվում: Ներկայումս վերակենդանացման բաժանմունքում են գտնվում վիրավոր զինծառայողներից երկուսը, որոնք շուտով կտեղափոխվեն բաժանմունքներ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, կայուն վիճակում է գտնվում: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն ա...
Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը․ ոչ պաշտոնական
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը։ Ըստ...
ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ԱԹՍ-ները տեղանքի հետախուզում են իրականացրել
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանման զինծառայողները մի շարք...
ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շր...