Ռազմական Կարևոր

ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ԱԹՍ-ները տեղանքի հետախուզում են իրականացրել

ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ԱԹՍ-ները տեղանքի հետախուզում են իրականացրել
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանման զինծառայողները մի շարք հատուկ առաջադրանքներ են կատարել ուսուցման ձմեռային շրջանի վերահսկիչ…

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանման զինծառայողները մի շարք հատուկ առաջադրանքներ են կատարել ուսուցման ձմեռային շրջանի վերահսկիչ պարապմունքների ընթացքում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ ԱԹՍ-ների հաշվարկները հրետանային ստորաբաժանումների և հատուկ նշանակության խմբերի հետ կատարել են տեղանքի հետախուզում, կրակ են ուղղորդել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների ուղղությամբ:

 

Մասնագետները հանձնել են հետախուզական համալիրների տեղակայման, դրանց նախապատրաստման և ձեռքով և կատապուլտով արձակման նորմատիվները, թռիչք են իրականացրել լեռնային տեղանքի դժվարամատչելի հատվածներում, ինչպես նաև ցուցադրել բարձրլեռնային բարդ պայմաններում (վատ տեսանելիություն, տեղումների բարձր մակարդակ և ուժեղ քամի) թռչող սարքի անվտանգ վայրէջքի հմտությունները։

Ավելի վաղ ռուսական ռազմակայանի զինծառայողները ստուգարքներ էին հանձնել ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրերի, օդային տարածքի օգտագործման և բաշխման կանոնների, օդային երթևեկության ծրագրման և համակարգման թեմաներով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250