Զինապարտների ծանուցումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով․ ՌԴ
Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդուման ապրիլի 11-ին կքննարկի «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որոնք վերաբերում են զինապարտների միասնական ռեեստրի ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:
Նրա խոսքով՝ այս փոփոխություններն ուղղված են՝ շտկելու զինվորական հաշվառման թերությունները, որոնք ի հայտ են եկել 2022 թվականին։ Պաշտոնյան նշել է, որ օրինագծով նախատեսվում են նաև փոփոխություններ քաղաքացիների իրազեկման կարգում. ծանուցումը հնարավոր կլինի ստանալ ինչպես թղթային ծանուցագրերի միջոցով, այնպես էլ նամակներով և էլեկտրոնային եղանակով: Կարտապոլովը հավելել է, որ էլեկտրոնային ծանուցումները նույն իրավական ուժը կունենան, ինչ ավանդական թղթային ծանուցումները:
Օրենքի փոփոխությունները ենթադրում են նաև, որ զինկոմիսարիատից ծանուցագիր ստացած զինապարտներին արգելվում է լքել Ռուսաստանը:
Զինապարտության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ երկրում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում: Մեկնաբանելով էլեկտրոնային ծանուցագրերի ներդրման հարցը՝ Պեսկովը նշել է, որ ներկայում օրինագծի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կրեմլի խոսնակը հավելել է, որ նշված փոփոխությունների ֆոնին երկրում խուճապ չի սկսվի, քանի որ դրանք կապ չունեն մոբիլիզացիայի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն ա...
Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը․ ոչ պաշտոնական
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը։ Ըստ...
Իրականում ադրբեջանցի քանի՞ զինծառայող է մտել ՀՀ տարածք․ փորձել ենք ճշտել
Այսօր արդեն հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողներ են մտել Սիսիանի Բնունիս համայնք։ Այս տեղեկությանը հաջորդեց Պաշտպան...
ՀՀ տարածք մտած ադրբեջանցին դեռ չի հայտնաբերվել
Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինածառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են պաշտպանությ...