Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է. աշխատակիցներին էվակուացրել են
Թշնամին սկսել է կրակել նաեւ սահմանի այլ հատվածներում: Մասնավորապես` կրակում են Վարդենիսի հատվածում: Սոթք հանքավայրի աղբյուրը նշում է, որ հանքավայրում աշխատանքները դադարեցված են եւ աշխատողներին էվակուացրել են տարածքից: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Գեոպրոմայնինգ ընկերությունից հաստատել են լրատվականի տեղեկությունները, ասելով.
«Ժամը 17:15-ի սահմաններում սկսել են կրակել: Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը եւ էվակուացրել է աշխատակիցներին` նրանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել և նշել.
«Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանականը՝ 4. «Հայկական ժամանակ»
Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը և նշում, որ ադրբեջանական սադրա...
Ադրբեջանն այս պահին հրետակոծում է մեր դիրքերը. bagramyan26
Ադրբեջանն այս պահին հրետանիով գնդակոծում է մեր դիրքերը։ Այս մասին հայտնում է bagramyan26-ը: Հիշեցնենք` Պաշտպա...
ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ-ն և հավելում.«Պաշտպան...
Ինչ իրավիճակ է. ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ու...