Եթե պատերազմ սկսվի, Իրանը բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Foreign Affairs
ԼՂ երկրորդ պատերազմի արդյունքը դանդաղ, բայց անկասկած ուժեղացնում է վաղուց թաքնված և վտանգավոր հետևանքով լի լարվածությունը տարածաշրջանի խաղացողների միջև: Այս մասին գրում է Foreign Affairs պարբերականը:
Ադրբեջանի և Իսրայելի կապերի խորացման ֆոնին՝ Իրանը սկսել է անհանգստանալ, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանին որպես իր դեմ գործողությունների հարթակ: Մինչդեռ գնալով ավելի ինքնավստահ դարձող Ադրբեջանը կարող է հրահրել անջատողական քայլեր Իրանի ադրբեջանցի բնակչության շրջանում։ Նման քայլերը կարող են հանգեցնել էսկալացիոն պարույրի, ինչը կվտանգի ռազմավարական կենսական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությունը և կարող է հանգեցնել ավելի մեծ ճգնաժամի։
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նորից պատերազմ սկսվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, ավելի բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քան նախկինում, քանի որ խաղադրույքներն այժմ շատ ավելի մեծ են: Առայժմ իրադարձությունների նման հաջորդականությունը մնում է զուտ հիպոթետիկ։
Հարավային Կովկասում հակամարտությունը կարող է վերածվել ճգնաժամի, որը կարող է ներքաշել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին (Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի կողմից), ինչպես նաև Ռուսաստանին։
Նմանատիպ հոդվածներ
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղ...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջ...