Ամերիկյան փաստաթղթերի արտահոսքը չի ազդի Ուկրաինայի մատակարարումների վրա․ Սպիտակ տուն
Ամերիկյան փաստաթղթերի արտահոսքը չի ազդի Կիևին մատակարարումների Վաշինգտոնի պլանների վրա, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Այս մասին գրում է RT-ն։
«Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե արդյոք այս արտահոսքը ազդե՞լ է Ուկրաինային օգնություն տրամադրելու մեր ծրագրերի վրա, պատասխանը բացասական է։ Այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է նա ճեպազրույցում։
Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքը բավականին հետաքրքիր է, դրանք բոլորն ուսումնասիրվում և վերլուծվում են։
Ինչպես հայտնի է դարձել, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հետաքննում է սոցցանցում գաղտնի նյութերի արտահոսքը, որը նկարագրում է Ուկրաինայի զինված ուժերի վիճակը և ուկրաինական բանակն ուժեղացնելու ԱՄՆ-ի ու Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերը։ Զելենսկու գրասենյակը արտահոսքը անվանել է ֆոտոշոփ:
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ...
ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքն...