Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահին չկան. Անդրանիկ Քոչարյան
Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, խոսքը այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան. Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում հետ են քաշվել ՀՀ տարածքներից: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը:
«Շփումները հույս են ներշնչել, որ զրույցները, կարծես, փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ, որովհետեւ աշխարհն էլ է փոխվում, դիրքերն էլ են փոխվում: Մենք ժամանակին շատ ավելի վատ դիրքեր ենք ունեցել, դիրքերն էլ ենք բարելավել: Ես չեմ վախենում այս բաներից, որովհետեւ դիրքային տեղաշարժերը անխուսափելիորեն լինելու են մինչեւ այն պահը, երբ կհաստատվեն սահմանագծի հետ կապված խնդիրները»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն պլանավորում է մասնակցել ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների
Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակո...
ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասնագետները ավիահարվածներ են հասցրել կեղծ հակառակորդի օբյեկտներին
Հայաստանում ռուսական ռազմակայանի մասնագետները «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում ավիահարվածներ են հասցրել կե...
Պապիկյանը մեկնում է Բրյուսել
Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:Ա...
Իրականում ադրբեջանցի քանի՞ զինծառայող է մտել ՀՀ տարածք․ փորձել ենք ճշտել
Այսօր արդեն հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողներ են մտել Սիսիանի Բնունիս համայնք։ Այս տեղեկությանը հաջորդեց Պաշտպան...