Կոլորադոյում ոստիկանությունը ձերբակալել է տրանսգենդերի, ով հրաձգություն էր ծրագրում դպրոցում
Ոստիկանությունը ձերբակալել է տրանսգենդեր Ուիլյամ Ուիթֆորթին կամ Լիլիին, ինչպես ինքն իրեն անվանում է։Վերջինս ծրագրում էր կրակ բացել Կոլորադոյի դպրոցներից մեկում, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ձերբակալված անձի տանը հայտնաբերվել են 3D տպիչի վրա հավաքված զենքի դետալները, պայթուցիկ պատրաստելու հրահանգները և Կորադո-Սփրինգսի դպրոցի ձեռագիր հատակագիծը, որտեղ պետք է տեղի ունենար ողբերգությունը։
Ուիլյամ Ուիթֆորթը հայտարարել է, որ հանցագործությունը կատարելուց առաջ գտնվելիս է եղել նախապատրաստական փուլում։ Հարցին, թե ինչու է նախատեսում հարձակվել ուսումնական հաստատության վրա, անձն այդպես էլ չի պատասխանել։
Օրեր առաջ ամերիկյան Նեշվիլում տրանսգենդեր կինը կրակ էր բացել քրիստոնեական դպրոցում, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կային։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ ժամանակ ամերիկյան CBS News-ը արգելեց գործակալության աշխատակիցներին օգտագործել «տրանսգենդեր» բառը քաղաքում տեղի ունեցած հրաձգության մասին ռեպորտաժներում:
Նեշվիլի ոստիկանությունը հայտնել է, որ Օդրի Հեյլին իր առնչությամբ բազմիցս օգտագործել է արական դերանուններ և իրեն անվանել Էյդեն։
Իրավապահների կարծիքով՝ Հեյլիի տրանսգենդերությունը կարող է կապված լինել դպրոցում տեղի ունեցած ջարդի շարժառիթների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար Գյումրիում․ շտապօգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ ԶԼՄ
Ապրիլի 7-ին՝ Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբեթ Սարգսյանի վարած շտապօգնության...
Դավթաշենի կամրջից քաղաքացու նետվելու փորձը կանխվել է․ ՆԳՆ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին, ժամը 17։27-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լի...
Մաշտոցի պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել․ ԶԼՄ
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախար...
Վարդենիսում ուսուցիչը մեքենայով վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա. ԶԼՄ
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործ...