ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարեկային ոստիկանությունն առաջիկայում կհամալրվի միայն կանանցով․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ թևակոխել են պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլը։
Ըստ նրա՝ առաջիկա օրերին կսկսվեն դասընթացներ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման համար։
Փաշինյանի խոսքով, ի սկզբանե խնդիր էր դրված պարեկային ոստիկանությունում ներգրավված անձնակազմի առնվազն 30%-ն ապահովել կանանցով. «Այս պահին այդ խնդիրը լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվելու և չենք շեղվելու այդ օրակարգից, և առաջիկա օրերին ՆԳ նախարարությունը կհայտարարի նոր ընդունելություն պարեկային ոստիկանությունում՝ միայն կանանց համար։ Սա նշանակում է, որ առաջիկայում մենք պլանավորում ենք պարեկային ոստիկանությունում առաջացող թափուր հաստիքները լրացնել միայն ու միայն կանանցով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արագ արձագանքի արդյունքը․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է ռելոկանտների, Դիլիջանի քաղաքապետի, «Եվրոաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք»․ Աննա Հակոբյան
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը. փոխքաղաքապետ
«Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը: Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր...