ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը. փոխքաղաքապետ
«Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը:
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր ռելիեֆով և չափերով մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի, որը ձգվելու է շուրջ 1կմ: Այս հանրային տարածքում էլ կային ապօրինի շինություններ, որոնց փոխարեն կունենանք ճեմուղիներ, ծառեր և կանաչ գոտիներ, իսկ այգու տարածքում կտեղադրվեն բիոզուգարաններ:
Մեկ այլ կանաչ գոտի է ձևավորվում Լյուքսեմբուրգի փողոցի շենքերի բակում: Ավելի քան 200 մետր երկարությամբ տարածքում կառուցելու ենք խաղահրապարակներ և այգի՝ հարակից տասնյակից ավել բազմաբնակարան շենքերի բնակիչների՝ հատկապես երեխաների համար ստեղծելով ժամանցի լավագույն վայրը:
Նոր Նորքում չենք սահմանափակվում միայն կանաչ գոտիներով: Այս տարի ամբողջովին վերանորոգված կվերաբացվի 109 մանկապարտեզը, զուգահեռ կսկսենք 108 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արագ արձագանքի արդյունքը․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է ռելոկանտների, Դիլիջանի քաղաքապետի, «Եվրոաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք»․ Աննա Հակոբյան
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարեկային ոստիկանությունն առաջիկայում կհամալրվի միայն կանանցով․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ թևակոխել են պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլը։ Ըստ նրա՝ առ...