ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Սյունիքի և Արցախի սահմանագլխին՝ «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը
2023 թվականի մարտի 29-ին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածը (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես գործարկումից հետո, Սյունիքի մարզի Զաբուխ և Ջագազուր (Ձագաձոր) գյուղերի հետ միասին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Սյունիքի և Արցախի սահմանագլխին՝ «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը։ Այա մասին տեղեկացնում է monumentwatch.org-ն։
Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների (պատմականորեն Փոքր Սյունիք է կոչվել Արցախը) միասնության գաղափարով՝ Ճարտարապետ Սևադա Զաքարյանի կողմից՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ։
Հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց խաչքարը, և սա կարելի համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։ Ադրբեջանական թելեգրամյան ալիքները, արդեն իսկ աղաղակում են հուշարձանի մոտալուտ ավերման և ոչնչացման հեռանկարի մասին։
Սակայն, ինչպես ցույց են տալիս այս և դրան նախորդած բազմաթիվ դեպքերը, Ադրբեջանը միանշանակորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները։
[3151eda507be7da71d5666c81161c774.jpg]
[c9b5ee0e0f32a1360da9adb35a9ee2b8.jpg]
[a6bf85f78615ef14bce4f03e7cea2161.jpg]
[6d9534829e0e0e7582cc7a71bf39d80f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...