Ինգուշեթիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ռուս զինվորականների և ծայրահեղականների միջև. 3 ոստիկան է զոհվել

Գիշերը Ինգուշեթիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ռուս զինվորականների և ծայրահեղականների միջև: Մալ-գոբեկ թաղամասում իրավապահ մարմինները լրացուցիչ ուժեր են տեղակայել՝ վնասազերծելու զինյալներին, որոնք ավելի վաղ հարձակվել էին անվտանգության ուժերի վրա։ Այս պահին հայտնի է, որ իրավապահների և ահաբեկիչների բախման հետևանքով երեք ոստիկան է զոհվել։ Եվս յոթ մարդ վիրավորվել է։ Հավելենք, որ գիշերը հարձակում է եղել Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի սահմանին գտնվող ճանապարհային ոստիկանության հենակետի վրա։ 

 

«Ինգուշեթիայի Հանրապետության օպերատիվ շտաբը հակաահաբեկչական գործողության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում տեղեկատվություն է ստացել Մալգոբեկի շրջանի Զյազիկով-Յուրտ գյուղում ավազակախմբի անդամների գտնվելու վայրի մասին։ Ձերբակալման փորձի ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել և ինքնաձիգ զենքից կրակ են բացել իրավապահների ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ իրավիճակը վերահսկվում է։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի ցերեկը Մալգոբեկի շրջանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել մի խումբ անհայտ անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի հետևանքով ուժայիններից մեկը թեթև վնասվածք էր ստացել: Ապրիլի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20.00-ից Մալգոբեգի շրջանի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր սահմանվել։ Ապրիլի 5-ին Մալգոբեկի շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման համար փնտրվողներից մեկի դին: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ՝ ենթափողային նռնականետով և չորս նռնակ։

Քաղաքականություն