Բերման է ենթարկվել «Նորատուսցի Ալիկը»

ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի քանի անձինք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ ժամը 17։30-ի սահմաններում՝ Բաբաջանյան փողոցից Ոստիկանություն են տեղափոխվել Ալիկ Բանդուրյանը, Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը:

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայության հիմքով։ 

Բերման ենթարկվածներից Ա․ Բանդուրյանն էլ քրեական աշխարհում հայտնի «Նորատուսցի Ալիկն» է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 

Քաղաքականություն

Պատահարներ