Ադրբեջանցիները զոհված զինծառայողի՞ տան դուռն են թակել․ Սիսիանի համայնքապետը մեկնաբանում է
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից մեկն այցելել է այն տունը, ուր մեկ ամիս առաջ գնացել էր Աննա Հակոբյանը։
«Ուշագրավ է, որ ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ, դստեր հետ, այցելել էր վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Համայնքում կատարվածը զուտ պատահականություն չեն համարում` տարբեր վարկածներ են քննարկում», - նշում էր «Հրապարակ» -ը։
Քանի որ երեկ լրատվամիջոցներում նշվում էր, թե Մաթևոսյանների տուն են մտել, Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Սիսիանի համայնքապետի հետ, վերջինս նշեց․ «Լավ, ընդունենք կապվում է Գասպարյանների անվան հետ՝ հետո՞»։ Դիտարկմանը, եթե ադրբեջանցին հենց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի տուն է գնացել, հնարավոր է սրանից ենթադրություններ անել, որ չեն կորել կամ մոլորվել, հետախուզության են եկել, խուճապ տարածելու են եկել, նշեց․ «Էդ դուք չեք որոշում։ Դուք, որ էդքան բաների մեջ խորանում եք, դուք ավելի շատ մտածեք, որ երկրին ավելի շատ վնաս եք տալիս»։
Զարմանալի է, որ այս իրավիճակում Սիսիանի համայնքապետը փորձում էր մեղադրել լրատվամիջոցին, որը ճշտում էր տարածվող տեղեկությունների իսկությունը։
Հատկանշական է, որ լրատվամիջոցների մեղքով չէ, որ ադրբեջանցիները հայտնվել են ՀՀ տարածքում, նրանցից մեկն էլ դեռ ազատության մեջ է։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ չէր վախենա․ տիկին Շուշիկը պատմում է՝ ադրբեջանցիներն ինչպես են փորձել մտնել իրենց տուն
Երեկ ուշ գիշեր Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել եւ փորձել մուտք գործել բնակիչներից մեկի տուն։ Բնակիչ...
Ով է Փաշինյանի վրա անձրևանոց նետած Նարինեն․ մանրամասներ
Նախօրեին Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ արձակվել։ ՔԿ...
ՀՀ-ում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ–ին
Ոստիկանությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ–ին։ Տեղեկությունը...
Կանցկացվեն վարժական հավաքներ
Այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտա...