Ո՞վ չէր վախենա․ տիկին Շուշիկը պատմում է՝ ադրբեջանցիներն ինչպես են փորձել մտնել իրենց տուն
Երեկ ուշ գիշեր Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել եւ փորձել մուտք գործել բնակիչներից մեկի տուն։ Բնակիչը կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։ Նրանք եղել են զինվորականի հագուստով։
Hraparak.am-ին հաջողվել է ճշտել, որ ադրբեջանցիները փորձել են մուտք գործել Մաթեւոսյանների տուն, դուռը նրանց առջեւ բացել է տիկին Շուշիկը, որը մեզ հետ զրույցում չցանկացավ տհաճ միջադեպի մասին մանրամասնել հայտնել․ «Խնդրում եմ, թողեք հանգստանամ․․․ով չէր վախենա, այո, վախեցել եմ»։ Պատմեց, որ դուռը բացել է, իր անցանկալի հյուրերը ոչինչ չեն խոսել, սակայն նրանց արտաքինից հասկացել է, որ ադրբեջանցիներ են, աղմուկ է բարձրացրել, դիմել ոստիկանությանը․ «Ոչ մի բան չխոսացին, բայց ամեն ինչ պարզ էր։ Ընտանիքիս անդամները տանն էին, բայց ես բացեցի դուռը»։
Կինն ասել է, որ երեք հոգի են եղել։ ԼրատվամիջոցՆ ԻՐ Սիսիանի աղբյուրներից տեղեկացել է, որ ավելի ուշ մեկ այլ բնակավայրում իրավապահները գտել են ադրբեջանցիներից մեկին եւ տարել ոստիկանության Սիսիանի բաժին, իսկ մյուս երկուսը փախուստի են դիմել։ Ոստիկանության Սիսիանի բաժնից մեզ փոխանցեցին, որ հաստատում են ադրբեջանցիների ներթափանցման փաստը, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին։ Հարցին՝ ճի՞շտ է, որ երկուսը փախուստի են դիմել, ասացին․«Ով ասաց, որ երեքն են եղել, միգուցե վեցն են, ես ասացի՝ այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանությում հայտնված ադրբեջանցին պարզաբանել է, թե տարածքը շփոթել է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները զոհված զինծառայողի՞ տան դուռն են թակել․ Սիսիանի համայնքապետը մեկնաբանում է
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից մեկն այցելել է այն տ...
Ով է Փաշինյանի վրա անձրևանոց նետած Նարինեն․ մանրամասներ
Նախօրեին Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ արձակվել։ ՔԿ...
ՀՀ-ում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ–ին
Ոստիկանությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ–ին։ Տեղեկությունը...
Կանցկացվեն վարժական հավաքներ
Այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտա...