Աշոտ Փաշինյանի վրա հարձակման վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում կամ ահազանգ չի ստացել
Ոստիկանությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասով ահազանգ կամ հաղորդում չի ստացել։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։ Կապ հաստատեցինք նաև Գլխավոր դատախազություն, որտեղից նշեցին, որ իրնենց մոտ ևս հարուցված գործ չկա։
Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։ Սիմոնյանի խոսքով` դա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Նա վստահություն էր հայտնել, որ արարքի իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու։
Նմանատիպ հոդվածներ
Կանցկացվեն վարժական հավաքներ
Այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտա...
«Վերջնական համաձայնություն դեռ չկա»․ Կոռնիձորի համայնքապետը պատմում է, թե ինչ է կատարվում․ Factor
Տեղ-Կոռնիձոր հատվածում հայկական և ադրբեջանական կողմերի միջև ճշգրտման աշխատանքները շարունակվում են, այս պահին դեռ վերջնակ...
Տուժածներ չկան․ մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի ուղևորներ, Տեղեկացնում ենք,որ այսօր ժամը 14:23-ին Կարեն...
Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է` Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աս...