Լիճքի հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումները տապալվեցին
Այսօր մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը։ Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ համայնքապետ Բագրատ Զաքարյանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով ժողովուրդը կորոշի՝ Լիճքի հանքը կշահագործվի՞, թե՞ ոչ։
Համայնքապետը հավաքվածներին հորդորեց չխանգարել հանրային լսումների գործընթացը և քաղաքակիրթ ձևով իրականացնել դրանք, բայց քաղաքացիներն անդրդվելի էին։ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ Մեղրիում նշանակված հանրային քննարկումը չկայացավ, որովհետև բնակիչները թույլ չտվեցին նախաձեռնողներին՝ մուտք գործել համայնքապետարան։
Համայնքապետը հայտարարեց, որ հանրային քննարկումը համարում է չկայացած, կազմակերպության ներկայացուցիչներն էլ հայտնեցին, որ կպատրաստվեն հաջորդ քննարկմանը։
Լիճքի հանքավայրի ներկայացուցիչն էլ ասաց, որ թեպետ հանրային քննարկումը չկայացավ, բայց իրենք լսեցին հանրության կարծիքը, և իրենց պարտքն է լինելու պատասխանել հանրությանը հուզող բոլոր հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...