Գազայից դեպի Իսրայել 9 հրթիռ է արձակվել. Իսրայելը ավիահարվածներով պատասխանել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածին: Հարվածներն ուղղված են եղել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ուսումնական ճամբարներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։
«Իսրայելական ինքնաթիռները վաղ առավոտյան գրոհել են Գազայի հատվածը։ Իսրայելը հարվածել է երկու ուսումնական ճամբարի՝ մեկը Գազա քաղաքում, մյուսը՝ փախստականների ճամբարում», - գրում է Reuters-ը՝ հղում անելով «Ռադիո ՀԱՄԱՍ»-ին:
Հարվածի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել. դրանցից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարանին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղ...
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...