Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է,  որ ապրիլի 4-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է…

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է,  որ ապրիլի 4-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E221» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1996 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1987 թ․) մակնիշների ավտոմեքենաները: 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ս. Մ.-ն և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գորիս քաղաքի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

 

[83d5630e6164faa2e1f08e7d4d31e46b.jpg]

 

[5f236831c52401e592739b61f0c3d22f.jpg]

 

[0ea73d99163849b9d3ba78d7c69d3e94.jpg]

 

[c42ae088c8945fd2b1b494014896f242.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250