ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամին զինտեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին․ Թովմասյան

Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսել է սահմանին կուտակումների մասին։

 

«Ես ամենօրյա կապի մեջ եմ սահմանամերձ բնակիչների հետ, զինվորականների հետ, ովքեր, որ ահազանգում են այն ինչ տեսնում են և այն շարժը, որ տեսել են՝ ինձ ահազանգեցին և ես հարկ համարեցի դիմել իմ միջազգային գործընկերներին, որպեսզի հնարավորություն ունենենանք կանխարգելու ապագա էքսկալացիան, որովհետև հասկանալի է, որ զինտեխնիկա է կուտակվում և դա սիրողական մակարդակի համար չի արվում։ Ես ահազանգերը ստացել եմ Գեղարքունիքից, Վայոց ձորից, Տավուշից, Արցախից»,- ասել է Թագուհի Թովմասյանը։  

 

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել․ «Միաժամանակ ահազանգել եմ, որ նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա։ Բացի այդ, Ադրբեջանը, կասկածի տակ դնելով ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի հեղինակությունը, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը և շարունակում է Բերձորի միջանցքը փակ պահել, որի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ օրհասական»

 

Հիշեցնենք՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի  սահմաններին կուտակումներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ