Տեղի են ունեցել ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցությունները. Հայաստանը մասնակցել է
ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստման առաջին շտաբային բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է շտաբի մամուլի ծառայությունը։
Մարտի 28-30-ին անցկացված բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:
2023 թվականին ՀԱՊԿ զորքերի հետ զորավարժությունները կանցկացվեն «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով։ Նշվում է, որ սա կազմակերպության ձևաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է:
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարբեր շրջաններում կգործարկվեն Հավաքական անվտանգության համակարգի բոլոր տարրերը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների անցկացման մտահղացումները, զորավարժություններին ներգրավվող կառավարման մարմինների և զորքերի կազմը, ղեկավարման կազմակերպմանը վերաբերող հարցեր:
«Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակներում պլանավորվել են համալիր միջոցառումներ։
Նշվում է, որ նախատեսվում է Բելառուսի տարածքում առաջին անգամ անցկացնել ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության «Արգելապատնեշ-2023» հատուկ վարժանքը։
Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության ավարտական փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը:
Ղրղզստանի տարածքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները՝ խաղաղապահ գործողության անցկացմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի Տեղ գյուղում. Աբրահամյանը մանրամասնում է
Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստան...
Զախարովան` Հայաստանի Սահմանադրական դատարանի` «Հռոմի ստատուտի» վերաբերյալ որոշման մասին
Այդ շփումների մանրամասները հրապարակելն անհրաժեշտ չեմ համարում։ Իհարկե, ենթադրում ենք, որ այս ամենը կկարգավորվի դաշնակցայ...
ՌԴ կողմը քննարկե՞լ է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցը. Զախարովան պատասխանում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին` արդյոք ՌԴ կող...
«Կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք կարգավորման միջնորդ չեն եղել, այլ` Բաքվին և Երևանին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորումն ու DW-ի հոդվածը, ը...