«Կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք կարգավորման միջնորդ չեն եղել, այլ` Բաքվին և Երևանին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորումն ու DW-ի հոդվածը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել ՀՀ վրա:
«Նախ, կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք կարգավորման միջնորդ չեն եղել, պրակտիկ լուծումների չեն հասել, այլ լսել Բաքվին և Երևանին։ Պետք է լսել և գործել երկու երկրների շահերի ծիրում։ Այո, լինում են բարդացումներ և ծայրահեղ սրացումներ, բայց կողմերը կարող են համաձայնվել․ կարևորը անհրաժեշտ հարթակ ստեղծելն ու աջակցելն է։ Այդ հայտարարությունները ԵՄ հակակառուցողական նպատակների ապացույցն են․ Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ և սրում է հակասությունները Բաքվի և Երևանի միջև։ Չկա որևէ օրինակ Արևմուտքի և, մասնավորապես, ԵՄ հաջող միջնորդության»,-նշել է Զախարովան:
Հիշեցնենք` հայտնել էինք, որ գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի` 2020 թվականի հայ-ադրբեջանական հրադադարը փխրուն է, և Հայաստանի խաղաղ բնակիչները վախենում են նոր էսկալացիայից:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի Տեղ գյուղում. Աբրահամյանը մանրամասնում է
Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստան...
Զախարովան` Հայաստանի Սահմանադրական դատարանի` «Հռոմի ստատուտի» վերաբերյալ որոշման մասին
Այդ շփումների մանրամասները հրապարակելն անհրաժեշտ չեմ համարում։ Իհարկե, ենթադրում ենք, որ այս ամենը կկարգավորվի դաշնակցայ...
ՌԴ կողմը քննարկե՞լ է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցը. Զախարովան պատասխանում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին` արդյոք ՌԴ կողմը երկ...
ԱՀ ՆԳՆ-ն՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու վերաբերյալ խոսույթի մասին
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանու...