«Դրան ցավոք մասնակցում են, որոշ մեր դաշնակիցներ՝ Հայաստանի նման». Կոսաչևը` «Ժողովրդավարության գագաթնաժողովի» մասին
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի երկրորդ «Ժողովրդավարության գագաթնաժողովին» Ռուսաստանի որոշ դաշնակիցների, մասնավորապես՝ Հայաստանի մասնակցության կապակցությամբ։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե չեմ սխալվում՝ դրան մասնակցում են մոտ 120 երկրներ, այդ թվում, ցավոք, որոշ մեր դաշնակիցներ՝ Հայաստանի նման։ Ես այդ մասին ափսոսանքով եմ ասում», - հայտարարել է Կոսաչևը։
Միաժամանակ նա նշել է, որ «ի պատիվ հայերի, նրանք վերապահումով են միացել նիստի ավարտին ընդունված Հռչակագրին, որը պահանջում է Ռուսաստանից «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայից և դադարեցնել ռազմական գործողությունները»։
«Երեք երկրներ՝ Հայաստանը, Մեքսիկան, Հնդկաստանը ձեռնպահ են մնացել այդ կետից», - ասել է Կոսաչևը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի Տեղ գյուղում. Աբրահամյանը մանրամասնում է
Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստան...
Զախարովան` Հայաստանի Սահմանադրական դատարանի` «Հռոմի ստատուտի» վերաբերյալ որոշման մասին
Այդ շփումների մանրամասները հրապարակելն անհրաժեշտ չեմ համարում։ Իհարկե, ենթադրում ենք, որ այս ամենը կկարգավորվի դաշնակցայ...
ՌԴ կողմը քննարկե՞լ է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցը. Զախարովան պատասխանում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին` արդյոք ՌԴ կող...
«Կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք կարգավորման միջնորդ չեն եղել, այլ` Բաքվին և Երևանին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորումն ու DW-ի հոդվածը, ը...