Պատահարներ
Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա
Mariam Z.
Մարտի 29-ին՝ ժամը 16:31-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին ծառը տապալվել է՝ ավտոճանապարհը դարձնելով մասնակի երթևեկելի։
Փրկարարները իրականացնում են ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ։
[698b77b8ae9458e2adc53ea1a433686e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք՝ Երևանի կայազորի քրեականի պետի, ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ․ ԶԼՄ
Mariam Z.
ՔԿ-ն՝ ակումբում պաշտոնյայի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Mariam Z.
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Թբիլիսիի կենտրոնում բռնկված հրդեհի մասին
Mariam Z.
Հրդեհի ահազանգ Ազատության պողոտայում
Mariam Z.