ԿԳՄՍՆ-ն` բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի աղմկահարույց գրառման մասին
Բռնցքամարտի 2022 թ. Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին մարզիկը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
Իսրայելյանը տեղեկացրել է, որ այլ երկիր է մեկնում։ 19-ամյա բռնցքամարտիկն իր որոշումը պարզաբանել է պատկան մարմինների անտարբերությամբ, որոնք «իր հաջողությունները չեն գնահատում»։
Թեմայի վերաբերյալ «Լուրերը» հեռախոսազրույց է ունեցել ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի հետ:
Շահբազյանը տեղեկացրել է՝ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները:
«2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:
2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով»,- հայտնել է Շահբազյանը:
Հիշեցնենք՝ Իսրայելյանը 2022-ի դեկտեմբերի 7-ին նույնպես գրառում էր արել սոցցանցերում՝ նշելով, որ մտադիր է այլ երկրի դրոշի տակ ելույթ ունենալ և վրդովմունք հայտնել, որ իրեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան -Թուրքիա հանդիպում 1։0. թուրք ֆուտբոլիստը ինքնագոլի հեղինակ դարձավ
Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականը թուրք ֆուտբոլիստի ինքնագոլի շնորհիվ բացում է խաղի հաշիվը։ Այսպիսով, Հանրապե...
Հանդիպումն ավարտվեց. Հայաստան-Թուրքիա` 1։2
1։2 հաշվով ավարտվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Խաղի արդեն 10-րդ ր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստան - Կիպրոս․ 2։2․ Հրանտ Լեոն-Ռանոսը երկրորդ գոլն է խփում, Քրիստոֆին հավասարեցնում է հաշիվը
Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հայ երկրպագուները դիմավորել Թուրքիայի հավաքականին
Հաշված րոպեներից մեկնարկում է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևու...