«Այս պահին մեր մասնագետները «Սուրմալու» առևտրի կենտրոնում են»․ Ելենա Զոհրաբյան

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր էլ կշարունակեն «Սուրմալու» առևտրի կենտրոնում ստուգումները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

 

«Քանի որ տաղավարները շատ են, երեկ չեն հասցրել ստուգումներն ավարտել։ Այս պահին մեր մասնագետները կրկին առևտրի կենտրոնում են, և ստուգումները շարունակվում են»,–ասաց Զոհրաբյանը։

 

Նրա խոսքով` ստուգումներից հետո մասնագիտական վարչությունն իր գնահատականը կտա, որից հետո որոշում կկայացվի` առևտրի կենտրոնը կբացվի՞, թե ոչ։

 

Հիշեցնենք՝ երեկ առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց էին անում և նշում, որ եթե 3 խախտումի համար փակեն առևտրի կենտրոնը, իրենք էլ փողոցներն են փակելու։

Քաղաքականություն