Անդրեասյանը՝ դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքները դադարեցնելու վերաբերյալ լուրերի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց՝ ԿԳՄՍ նախարարության կողմից չեք գտնի որևէ նամակ, շրջաբերական, որով որևէ դպրոցի ասվել է՝ դադարեցնեն ռազմահայրենասիրական պարապմունքները։ 

 

«Դա պարզ, կեղծ տեղեկատվություն է, որ միտումնավոր տարածվեց՝ նպատակ ունենալով թիրախավորել և ձևավորել պատկերացում, որ այստեղ նստած են ազգադավ մարդիկ, որոնց միակ նպատակը մեր դպրոցը քանդելն է։ Խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց գնալ, տեսնել՝ ինչ են արել այդ դպրոցների հետ տարիներ շարունակ, մեր աչքերի առաջ, մեր լռության առաջ։ Դպրոցներում բոլոր պարապմունքները ու խմբակները շարունակում են՝ ինչպես կարգն է»,- ասաց Անդրեասյանը։

 

Նաախարարը նշեց, որ շահարկվել է փաստը, որ քննարկվել է ռազմական նշանակության ենթակառուցվածքները չտեղակայել ուսումնական շենքերում՝ հայտնելով, որ դա առաջին հերթին վտանգ է ներկայացնում ուսումնական հաստատության աշխատակիցների ու երեխաների համար։

Քաղաքականություն